Եվրոպան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել
Աշխարհ
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար, գրում է ermenihaber-ը։
Այսօր տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը:
ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե գործարար Օսման Քավալային ազատ արձակելու ՄԻԵԴ-ի որոշումը չկատարվի, ապա Եվրախորհուրդն առաջին անգամ կսկսի խախտման ընթացակարգ Թուրքիայի դեմ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն