Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել 

Դա երկար և դժվարին ճանապարհ է եղել Հայաստանի ժողովրդի համար, քանի որ պայքարել եք ազատության համար. Մենենդեսը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Աշխարհ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սենատոր Բոբ Մենենդեսը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ինձ համար պատիվ է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ ուղերձով դիմել Հայաստանի դեսպանությանը:Ես հասկանում եմ, որ այս ուղերձը հրապարակային է լինելու Հայաստանի ժողովրդի համար, ուստի կցանկանայի ուղիղ խոսել ձեզ հետ:

Ես կցանկանայի հղել իմ լավագույն բարեմաղթանքները, քանի որ դուք նշանավորում եք ձեր ազգի պատմության այս կարևոր հանգրվանը, որն առավել նշանակալից դարձավ հայերի այն սերունդների համար, ովքեր տենչում էին տեսնել անկախ Հայաստանի իրենց տեսլականի իրականացումը:

Դա երկար և դժվարին ճանապարհ է եղել Հայաստանի ժողովրդի համար, քանի որ պայքարել եք ազատության համար: Դուք առաջին անգամ համարձակորեն հաստատեցիք ձեր ինքնորոշման իրավունքը, երբ 1918թ. Հայկական ազգային խորհուրդը անկախություն հռչակեց, շատ չանցած, երբ հայերը միավորվեցին՝ դիմակայելու Օսմանյան կայսրության ոճրագործություններին:

Խորհրդային իշխանության տարիներին դուք հիշել եք այն գաղափաները, որոնց հիման վրա ստեղծել եք Հայաստանի Առաջին Հանրապետությունը․ գաղափարներ, որոնք եղել են որպես հույսի աղբյուր և որոնք կարող էին կրկին ապահովել ազատ և ժողովրդավարական հայրենիք ձեր ժողովրդի համար:

Այնուհետև, դուք ճնշող մեծամասնությամբ քվեարկեցիք Խորհրդային Միությունից անկախության օգտին 1991 թվականին՝ ստեղծելով ինքնիշխան պետություն, որի համար ես հպարտ եմ, որ այսօր կանգնած եմ ձեր կողմքին որպես գործընկեր և բարեկամ: Հայերը գիտակցում են այս պատմության կարևորությունը սեփական հայրենիք ունենալու երկարատև նպատակին հասնելու համար:

Ես նույնպես հավատում եմ մեր անցյալը գիտակցելու կարևորությունը, որպես ապագան հասցեագրելու միջոց: Այդ իսկ պատճառով ես երկար տարիներ պայքարել եմ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչելու ուղղությամբ, հայ ժողովրդի պատմության մի հատված, որը ժխտել են այն իրականացնողների ժառանգները:

Ճշմարտությունը քողարկելու իմ որոշ գործընկերների բազմաթիվ փորձերը ես ի վերջո հաղթահարեցի Սենատում 2019թ․: Մենք ճանաչում ենք և այդ քայլով հարգում հայոց պատմության այս ողբերգական էջի զոհերին: Մենք հայտարարեցինք «Մենք հիշում ենք»: Ես ուրախացա, երբ նախագահ Բայդենը միացավ ինձ այս տարվա սկզբին, Հայոց հիշատակի օրը, ճանաչելով անցյալը:

Այստեղ ՝ Միացյալ Նահանգներում, մենք չափազանց բարձր ենք գնահատում ամերիկահայերի ներդրումը, որոնց հետ մենք միանում ենք՝ նշելու Հայաստանի Անկախության օրը:

Իմ հայրենի Նյու Ջերսի նահանգում մենք պատիվ ունենք ունենալ ամերիկահայ ուժեղ համայնք, որի ներդրումների համար ես անչափ շնորհակալ եմ: Միացյալ Նահանգները հարգում է ամերիկահայերի հզոր մասնակցությունը մեր հասարակության բոլոր ասպարեզներում և շահում է նրանց հարուստ մշակույթից:

Միացյալ Նահանգները գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա:

Անկախության այս օրը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ՝ հայ ժողովրդին, ձեր հարատև բարեկամության համար: Շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ և շնորհավոր անկախության տոնը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ
Ամենադիտված