Սահակաշվիլին վերադառնում է Վրաստան
ՎրաստանՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ կկատարի հայրենիք վերադառնալու իր խոստումը մինչև հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և իր կողմնակիցներին կոչ է արել ավելի ակտիվ լինել իշխանափոխության համար:
Սահակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Նրան Վրաստանում ներքին հետախուզում էին հայտարարել, և մի քանի քրեական գործերով հետաքննություն է իրականացվում: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կալանավորելու են Սահակաշվիլիին սահմանը հատելուն պես:
«Իհարկե, կանեմ այն, ինչ ասացի, բայց եթե վրաց ժողովուրդը ակտիվ չլինի, Միշան ոչինչ չի կարողանա անել: Այս ամենն ունի իր տրամաբանությունը: Հետևաբար, մեզ մնացել է մի քանի օր», - ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ վրաց ժողովրդի խնդիրը պետք է լինի երկրում քաղաքական իրավիճակի անհապաղ փոփոխությունը: Սահակաշվիլին վստահ է, որ իշխանափոխությունը Վրաստանում տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք, ըստ նրա, «պետք է նշանակվեն քաղաքային ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության պարտությունից հետո»: