Թեհրանն արգելել է իր օդային տարածքով ադրբեջանական օդանավերի թռիչքը դեպի Նախիջևան
ԻրանԹեհրանն արգելել է Բաքու-Նախիջևան ավիահաղորդումն Իրանի տարածքով` ադրբեջանական օդանավերի համար: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը պաշտոնական ռազմական ալիքներիվ տեղեկացրել է Ադրբեջանին, որ հոկտեմբերի 5-ից արգելում է դեպի Նախիջևան ուղևորվող ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն Իրանի տարածքով:
Հիշեցնենք, որ այսօր Նախիջևանում մենկարկել են թուրք-ադրբեջանական նոր զորավարժություններ՝ ի պատասխան իրանական ուսումնավարժանքների, որոնց անցկացվում են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: