Կրակոցներ Տեխասի դպրոցներից մեկում
ԱշխարհՉորեքշաբթի առավոտյան Տեխասի Արլինգթոն քաղաքի Timberview միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում է NBC News-ը:
Դեպքի վայրում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նախնական տվյալներով՝ կան զոհեր, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա: Մարդիկ տեսել են, որ դպրոցից շտապ օգնության մեքենաներ են դուրս գալիս:
Ծնողներին ուղղված նամակում վարչական շրջանի պաշտոնյաները միջադեպն անվանել են «ակտիվ հրաձիգի իրավիճակ»՝ նշելով, որ աշակերտներն ու աշխատակիցները փակված են իրենց դասարաններում եւ աշխատասենյակներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն