Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում կրկին խափանումներ են արձանագրվել
Աշխարհ
Մի շարք երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում կրկին խափանումներ են արձանագրվել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Facebook-ը հայտնել է, որ տեղյակ է հավելվածների խափանումների մասին, աշխատում է ծառայությունների վերականգնման վրա և ներողություն է խնդրում օգտվողներից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը գրանցեցին իրենց գոյության ընթացքում ամենալուրջ ձախողումներից մեկը: Սոցիալական ցանցերն ու մեսենջերը օգտատերերի համար անհասանելի էին ավելի քան վեց ժամ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին