Սեբաստիան Կուրցը հայտարարել է Ավստրիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին
Աշխարհ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շաբաթ օրը հայտարարել է, որ իր դեմ կաշառակերությանը նպաստելու եւ վստահությունը չարաշահելու կասկածանքով շարունակվող հետաքննության պատճառով որոշել է հեռանալ պաշտոնից, հայտնում է ՏԱՍՍ -ը:
Նա հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկել է եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին կառավարության ղեկավարի պաշտոնակատար նշանակել:
Կուրցն ինքը կմնա Ավստրիական ժողովրդական պահպանողական կուսակցության առաջնորդը եւ կզբաղեցնի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) անդամի տեղը: Համապատասխան հայտարարությունը նա արել է հատուկ հրավիրված ասուլիսում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ