Ադրբեջանն սկսում է ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
ԱշխարհԱդրբեջանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քարիմ Վալիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Բազմազգ ուժերի օպերատիվ հրամանատարության պետ, գործընկերության վարչության պետ, ծովակալ Բյուլենթ Թուրանի հետ:
Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում Բաքվի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հետագա ամրապնդումը:
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է Արցախի՝ ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարված աշխատանքների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ներկա իրավիճակի մասին: