Մեծ Բրիտանիայում դանակահարել են խորհրդարանի պատգամավորին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Էսեքս շրջանի հարավ-արևելքում գտնվող Լի-ոն-Սի քաղաքում անհայտ անձը հարձակվել և դանակահարել է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էմեսին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ կայքի՝ հարձակումը տեղի է ունեցել 69-ամյա քաղաքական գործչի՝ եկեղեցում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Հարձավողը դանակի մի քանի հարված է հասցրել նրան: Էմեսը ստացել է առաջին բուժօգնություն, սակայն ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից:
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա կասկածյալին, նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Հարձակվողի դրդապատճառները ներկայումս ճշտվում են:
Սա առաջին մահացու հարձակումը չէ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վրա: 2016 թվականի հունիսին Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը գնդակահարվեց Արևմտյան Յորքշիրի Բիրստոլ քաղաքի գրադարանի աստիճանների վրա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ