Իրանը կքննարկի ՌԴ-ից զենք ձեռք բերելու հարցը
Աշխարհ
Իրանի ԶՈՒ շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտնել է, որ Մոսկվա այցի շրջանակում նախատեսում է քննարկել Ռուսաստանից զենք ձեռք բերելու հարցը, փոխանցում է Tasnim գործակալությունը: Պաշտոնյան հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի զինված ուժերը կամրապնդեն ռազմական համագործակցությունը: «Մենք գործակցում ենք Ռուսաստանի զինված ուժերի հետ, իսկ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունն ավելի է բարելավվել»,- ասել է նա:
Ավելի վաղ իրանցի գեներալը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն