«Թող մի պահ ինքդ քեզ` քո մտքերի հետ, թույլ տուր քեզ մնալ միայնակ` հենց քեզ հետ»․ Սաթենիկ Հազարյան
ԺամանցԴերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային գրավիչ կերպարում։
Հրապարակված լուսանկարին կից դերասանուհին գրել է.
«Թո´ղ մի պահ ինքդ քեզ` քո մտքերի հետ, թու´յլ տուր քեզ մնալ միայնակ` հենց քեզ հետ:
Զբոսնի´ր, քայլի´ր, մտածի´ր, երազի´ր և, ի վերջո, ագահորեն շնչի´ր աշնան այս տաք օդը, որը չի դադարում զարմացնել մեզ իր երկարատև ջերմությամբ»։