Ստեփանակերտում խաղաղապահի հուշարձան է կանգնեցվել (լուսանկար)
Լուսանկարներ
Չորեքշաբթի օրը Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում բացվել է խաղաղապահի հուշարձանը՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Լեռնային Ղարաբաղ մուտքի առաջին տարեդարձի, գրում է Ռիա Նովոստին։
Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
Բրոնզից ձուլված հուշարձանը պատկերում է մի խաղաղապահի՝ մարտական զինամթերքով, «Կալաշնիկով» ինքնաձիգը ուսին, նրբակազմ աղջկան գրկած, ով նրան ծաղկեփունջ է տալիս: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակից է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)