«Նա, հավանաբար, հենց հիմա ատում է ինձ». Ջասթին Բիբերը հանրության առաջ ամաչեցրել է իր կնոջը
ԱյլՋասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը ամուսնացած են արդեն երեք տարի։ Զույգը հանրության առաջ իդիլիա է ցուցադրում, իսկ երաժիշտն առիթը բաց չի թողնում ի ցույց դնելու իր զգացմունքները կնոջն հանդեպ։
Վերջերս Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ Ջասթինը անկեղծ խոստովանությամբ ամաչեցրել է Հեյլիին։ Մոդելը եկել էր արտիստի ելույթին՝ աջակցելու նրան, իսկ վերջինս երգ է նվիրել նրան։
Ջասթինը շնորհակալություն է հայտնել սիրելիին օգնության և աջակցության համար։ Բեմ բարձրանալով` նա պատրաստվում էր կատարել «Anyone» թրեքը, սակայն մինչ այդ նա դիմեց Հեյլիին.
«Հաջորդ երգը նվիրվելու է գեղեցկուհի կնոջս: Նա ինչ-որ տեղ այնտեղ է: Նա ատում է ինձ, երբ ես խայտառակում եմ իրեն: Նա, հավանաբար, այնտեղ կարմրում է: Նա, հավանաբար,հենց հիմա ատում է ինձ, բայց ես սիրում եմ նրան: Ես քեզ շատ եմ սիրում փոքրիկս»,- հայտարարել է Բիբերը: