«Չելսիի» տիտղոսային հովանավորը դադարեցրել է համագործակցությունն ակումբի հետ
Սպորտ
Բրիտանական հեռահաղորդակցային Three ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Լոնդոնի «Չելսիի» հետ։ Three-ն անգլիական ակումբի տիտղոսային հովանավորն էր, հաղորդում է Sky-ը։
Պատճառը «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ բրիտանական կառավարության պատժամիջոցներն են։ Ակումբին արգելվել է ֆուտբոլի հետ կապ չունեցող որեւէ գործունեություն։ Լոնդոնում «Չելսիի» պաշտոնական խանութը դադարեցրել է աշխատանքը։ Ակումբը չի կարող վաճառել նաեւ տնային հանդիպումների տոմսեր։
Աբրամովիչի բոլոր հաշիվներն ու ակտիվները Մեծ Բրիտանիայում սառեցվել են։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա, եւ Աբրամովիչի կապը Կրեմլի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում