Դոնեցկի զորքերը ազատագրել են Վոլնովախա քաղաքը․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)
ՏեսանյութերԿԺԴՀ-ի զինված ուժերն ազատագրել են Վոլնովախա քաղաքը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը ազատագրել են Վոլնովախա քաղաքը, վերահսկողության տակ են վերցվել նաև Օլգինկա, Վելիկո-Անադոլ, Զելենի Գայ բնակավայրերը, առաջխաղացումը դեպի խորքը կազմել է մինչև 6 կմ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ստորաբաժանումները շարունակել են խստացնել Մարիուպոլի շրջապատումը։ Արևելյան, հյուսիսային և արևմտյան ուղղություններից ընդհանուր առաջխաղացումը կազմել է մինչև 800 մ։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով հարձակողական գործողությունները, հասել են Պետրովսկոյե - Եվգենովկա - Օկտյաբրսկոյե գիծ։ Առաջխաղացումը 17 կմ է։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից