Կիևի «Դինամոն» ընկերական խաղերի շարք կանցկացնի Եվրոպայի թոփ ակումբների հետ
Սպորտ
Կիևի «Դինամոն» ակումբի և այլ եվրոպական թոփ ակումբների միջև հանդիպումները կանցկացվեն «Հանդիպում հանուն խաղաղության, դադարեցրե՛ք պատերազմը» կարգախոսով։
«Այս հանդիպումների նպատակն է տեղեկացնել միջազգային հանրությանը Ուկրաինայի սարսափելի պատերազմի մասին և միջոցներ հավաքել՝ աջակցելու ուկրաինացիներին, ովքեր տուժել են ռուս ագրեսորի հետ պատերազմից»,- ասվում է Կիևյան ակումբի հայտարարության մեջ։
«Կիևի «Դինամոն» ցույց կտա աշխարհին, որ ուկրաինացի ժողովուրդը ձգտում է խաղաղության և ազատության՝ պաշտպանելով սեփական պետությունը ռուս ագրեսոր-օկուպանտի դեմ պատերազմում»,- նշվում է հայտարարության մեջ։
2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին «Դինամոն» պետք է խաղա Եվրոպայի առաջատար ակումբների հետ, որոնց թվում են` «Բորուսիան», «Պարի Սեն Ժերմենը», «Բարսելոնան», «Միլան»-ը, «Բենֆիկան», «Այաքսը», «Սպորտինգը», «Բազելը», «Ստյաուան», «Լեգիան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում