Սերգեյ Լազարևը պատմել է, թե ինչպես է հասցնում երեխաների դաստիարակությամբ զբաղվել
ԱյլՆախօրեին ռուս երգիչ Սերգեյ Լազարևը ընտանիքի հետ նշում էր 39-ամյակը և այդ իսկ պատճառով Cosmopolitan-ը հարցազրույց է վերցրել երգչից հենց ընտանիքի մասին։
Շատերը զարմանում են, թե ինչպես են աստղերը հասցնում ժամանակ տրամադրել երեխաներին և դաստիարակել նրանց, ուստի Լազարևը անկեղծացել է։
«Համավարակից հետո բնականաբար ավելի եզակի են գաստրոլներն ու տուրերը, և ես հասցնում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել նրանց, տեսնել, թե ինչպես են նրանք մեծանում, ինչի համար երջանիկ եմ։ Ես բացատրում եմ երեխաներիս, որ ընտանիքի բյուջեն ապահովում եմ հենց ես և նրանք պետք է հասկանան, թե ինչու եմ այդքան բացակայում տանից և աշխատում: Երբեմն նրանց վերցնում եմ հետս նկարահանումների, որպեսզի տեսնեն և գիտակցեն ամբողջ պրոցեսը նկարահանման։ Նրանք շատ ըմբռնումով են մոտենում և ես դա գնահատում եմ։»
Հիշեցնենք, որ Լազարևը երկար ժամանակ թաքցնում էր երեխաների մասին լուրը: Նա ունի 2 երեխա՝ մեկ տղա և մեկ աղջիկ, երկուսին էլ նրա համար ծննդաբերել են սուրոգատ մայրեր։