Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում են Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ Աշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահը Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան Իսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետո ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան Ուկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիս Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար 

Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած: Այս  մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում:

«Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ

Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ   խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։

Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ «պատերազմի» փոխարեն «խաղաղություն» ուզելու մեջ։  

Հետևաբար դժվար չէ հասկանալ, թե ինչու չկա ընդվզում։

Վերջին 2-3 օրը ակներև դարձրեց  մի շատ կարևոր խնդիր. չկա այն քաղաքական համակարգը, որը ճիշտ շեշտադրումներով կխոսեր հասարակության հետ, կբացատրեր իրավիճակը, այլ տեսանկյունից կներկայացներ ռիսկերը և լուծումները։ Չկա այն կազմակերպված համակարգը, որը կձախողեր իշխանության սցենարը, որը հետևողականորեն առաջ է տանում իր պնդումները, թե՝

Մենք կանգնած ենք նոր լայնածավալ պատերազմի շեմին։

Դրանից խուսափելու միակ տարբերակը Ադրբեջանի պայմաններն ընդունելով խաղաղության պայմանագիրն է։

Ի՞նչ է արվել՝ հասարակությանը ա´յլ տեսլական ներկայացնելու և առաջարկելու համար։ Ոչ մի հետևություն չարվեց 5 ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ի «դիմադրության և բարիկադների» ձախողված պրոցեսից։

Որպես առաջին քայլ՝ պետք էր հասարակությանը բացատրել, թե ի´նչ ասաց Նիկոլը, շերտ առ շերտ բացել նրա ելույթը, բացել տողատակերը։ Բայց նույնիսկ սա չի արվել։ Հասարակության լայն շերտերը պարտավոր չեն ամեն նրբություն հասկանալ, դրա համար կան քաղաքական և քաղաքացիական համակարգեր, որոնք պետք է գրագետ ու նպատակային աշխատեն՝ բացատրելու, պարզաբանելու համար։ Սա չի արվել, ու հիմա մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ միլիոնից ավել մարդ չի գիտակցում վիճակի լրջությունը։

Իշխանության «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ, մանիպուլյատիվ թեզին, 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած, չի ձևակերպվել այլըտրանքային թեզ։ Պրոբլեմը սրա մեջ է։

Սա մեկ օրվա գործ չէ, սա մեկ օրվա տապալում չէ։ Նոյեմբերի 9-ից հետո քաղաքական պրոցեսների որոշումներ կայացնողները չուզեցան ընդունել, որ միտինգ- հրապարակ-առանց հստակ ասելիքի հարթակ եռամիասնությունը շատ հին պատկերացում է և ոչ մի արդյունք չի տալու։

Մինչև չլինի գործող իշխանության ասելիքին ի պատասխան ձևակերպված այլընտրանքային բովանդակություն, որը հասանելի կլինի լայն շերտերին, կմտնի մարդկանց տները, կդառնա ամենուր  քննարկման թեմա, հնարավոր չի լինելու հասնել լայն կոնսոլիդացիայի։ Հնարավոր չի լինելու տանը նստած 800 հազարին արթնացնել, իսկ Նիկոլին քվեարկած 680 հազարին, որը վաղուց արդեն առաջվանը չէ, հասկացնել, որ հայրենիքը ընդհանուր է։

Թե´ ընտրություններից առաջ, և թե´ ընտրություններից հետո չգիտակցվեց, որ սեփական հասարակության և միջազգային հանրության համար հնարավոր է հասկանալի և ընդունելի դառնալ, եթե հանդես ես գալիս սեփական բովանդակային փաթեթով, որը ներառելու է անվտանգությունից մինչև քաղաքացու սոցիալական խնդիրները։ Իսկ այդ փաթեթը մշակելուց հետո, պետք է կատարել դժվար մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք։ Եթե չես անում ո´չ մեկը, ո´չ մյուսը, տանուլ կտաս լավագույն դեպքում պայքարը, իսկ ավելի իրական է՝ պետությունը։

Արժանապատիվ խաղաղության գաղափարը լավագույն տարբերակն էր՝ նիկոլականությունը կազմաքանդելու համար, այսօրվա իրականությանը բովանդակային այլընտրանք ձևակերպելու համար։

Արժանապատիվ խաղաղություն ձևակերպումը տիրաժավորվեց հուշաթերթիկների, բայց՝ միայն այդքանը։

Առաջին անգամ այն հնչեցվեց երևի մեկ տարի առաջ, ու դրանից հետո այն պիտի ստանար ծրագրային մշակում, պիտի դառնար հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փաստաթուղթը։ Չարվեց։

Այդ պատճառով դեռ կա Նիկոլի իշխանությունը, Նիկոլի երեկվա ելույթը, այսօրվա ահռելի ռիսկերը։ Ու կա, կարծես թե, անելիքի չիմացություն՝ հերթական անգամ։

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործիԳազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղին
Ամենադիտված