Ավստրիան բանակցելու է Մոսկվայի հետ. հայտնի են մանրամասները
ԱշխարհԱվստրիայի կանցլերը երկուշաբթի կայցելի Մոսկվա՝ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է BBC լրատվամիջոցը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավստրիական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի օրը մեկնելու է Մոսկվա։
Նեհամերի այցի մասին առաջինը գրեց ավստրիական Kronen Zeitung-ը։ Այնուհետև պլանները հաստատվել են Նեհամերի գրասենյակում:
Պարբերականը գրում է, որ այցի նախաձեռնությունը Նեհամմերինն է, ով ցանկանում է հանդես գալ որպես «կամուրջներ կառուցող» Ռուսաստանի և Եվրոպայի միջև։
Թերթի աղբյուրները նշում են, որ Նեհամերը ուղևորությունը համակարգել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Շաբաթ օրը Ավստրիայի կանցլերը մեկնել է Կիև, որտեղ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը։