Ավտովթար՝ Երևանում․ Opel-ը բախվել է երկաթյա էլեկտրասյանը, 60-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 60-ամյա Կարեն Գևորգյանը՝ իր վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 44 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով Կ. Գևորգյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատանալը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար