«Շնորհավորում եմ բոլորիս, այգում ծառատունկ չարեցինք». քաղաքապետը հեգնեց
Քաղաքական«Պարո՛ն Նազարյան, ե՞րբ կարանք հայտարարել, որ այնտեղ ծառատունկ ենք անում: Թե չէ՝ արեցինք, բերեցինք, դրեցինք, բարձրացեցինք, փոսը փորինք, ե՞րբ ենք անում ծառատունկ։ Ընդհանրապես ո՞ր ժամակահատվածում են անում ծառատունկը». Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկ կատարելու հետ կապված տարված աշխատանքների զեկույցին։
Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց իրավիճակը, որ հողը հիմա գտնվում է այն ինստիտուտում, որտեղ անցկացվում է փորձաքննությունը.
«Ասել են, որ այս շաբաթվա մեջ պետք է լինի»:
Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց.
«Ամեն ինչ մեզանից է կախված, պրոբլեմը մեր մեջ է: Վստահաբար ձեզ ասում եմ, որ էդտեղ ծառատունկ չարեցինք: Շնորհավորում եմ բոլորիս»։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար