Արարատի մարզում ռուսական համարանիշներով ВАЗ 21015-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ВАЗ 21015 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է