Բլոգերը երկու տարի չի լվացել մազերը և դարձել է համացանցի աստղ
Այլ
Ամերիկացի ժբլոգեր Անջելինա Նիկոլը երկու տարի շարունակ մազերը շամպունով չի լվանում և բաժանորդների հետ կիսվել է իր փորձով։ TikTok-ում հրապարակված տեսանյութը նկատել է The Sun-ը։
Ցանցում տեղադրված կադրերում angelinanicollle անունով բլոգերը բացատրում է, որ ամեն օր օգտագործում է մազերի կոնդիցիոներ, բայց երբեք չի սանրում իր վարսերը, քանի որ խոզանակ չունի: Աղջիկը նաեւ պատմել է, որ հազվադեպ է մազերը չորացնում վարսահարդարիչով։ Նա ընդգծել է, որ շամպունից և հարդարիչից հրաժարվելն իր մազերը առողջ և մետաքսյա են դարձրել։
Հոլովակը հավաքել է ավելի քան 740 հազար դիտում և հայտնի դարձրել Նիկոլին համացանցում. այս պահին նրա օգտահաշիվն ունի ավելի քան 17 հազար բաժանորդ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է