Միխայիլ Տուրեցկին բացատրել է, թե ինչու է իր հայ կնոջն անվանում «հավերժ դժգոհ հրեա կին»
ԱյլՌուս երգիչ, երաժշտական պրոդյուսեր Միխայիլ Տուրեցկին (Михаил Турецкий) WomanHit-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է իր հայ կնոջն անվանում «հավերժ դժգոհ հրեա կին»։ Նա նշել է, որ Լիանան նման համեմատությունից չի վիրավորվում:
«Միայն լավ հրեա կինը կարող է դառնալ մշտական ներքին աճի ցանկության աղբյուր: Եթե ամուսնու մեջ ամեն ինչ գոհացնում է նրան, ապա նա զարգանալու կարիք չունի։ Ժողովրդական բանահյուսության մեջ սա մի կին է, ով շատ է անհանգստանում իր հարազատների համար, կողակից, ով վստահ է, որ առանց իրեն ամուսինը հաստատ կկորչեր, և ով բոլորից լավ է ճանաչում իր ամուսնուն։ Լիանան ամենևին չի ամաչում հրեա կնոջ հետ նման համեմատությունից»,- ասել է արտիստը։
Պրոդյուսերը կնոջ հետ ծանոթացել է 2001 թվականին Դալլասում։ Զույգը մեծացնում է երկու ընդհանուր երեխաների՝ Էմանուելին և Բեատային, իսկ շոումենը մեծացրել է նաև իր կնոջ դստերը՝ նախկին ամուսնությունից՝ Սարինային։ Աղջիկը սոցիալական ցանցերում ընդգծել է, որ Միխայիլ Տուրեցկիին համարում է իր միակ հայրը։
Երգիչն առաջին ամուսնությունից ունի նաև չափահաս դուստր՝ Նատալյան, նա 38 տարեկան է։