Աղջիկն անսովոր կերպով վրեժ է լուծել իրեն դավաճանած նախկին ընկերոջից
ԱյլՔայլա անունով ամերիկուհին իմացել է իր նախկինի դավաճանության մասին և վրեժ լուծելու անսովոր միջոց է մտածել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղջկա խոսքով՝ ինքը LinkedIn-ում ձևացել է որպես հավաքագրող (անձնակազմի հավաքագրման մենեջեր) և նրան հարցազրույցի հրավիրել։ Անօգուտ հարցազրույցները տեւել են մի ամբողջ ամիս, իսկ դրանից հետո նա մերժում է ուղարկել տղամարդուն։ «Նրա ռեզյումեն, այնուամենայնիվ, աղբ էր», - ասել է աղջիկը:
Քայլան իր պատմությունը հրապարակել է TikTok-ում, որտեղ հավաքել է գրեթե երկու միլիոն դիտում: Աղջկա շատ բաժանորդներ տպավորված էին նրա խաբեությամբ։ «Սա բացարձակապես փայլուն է, շնորհակալություն գաղափարի համար», - գրել է մեկնաբաններից մեկը: