Քենի արտաքինով տղամարդը վերածվել է «կենդանի Բարբիի» և ցուցադրել իր մարմինն առանց հագուստի
Լուսանկարներ
Բրազիլացի Ռոդրիգո Ալվեսը, ով ավելի քան 500 հազար ֆունտ էր ծախսել Քեն տիկնիկի արտաքին տեսքի վրա, վերածվել է «կենդանի Բարբիի» և երկրպագուներին ցույց տվել իր մարմինն առանց հագուստի։ Նրա TikTok-յան տեսանյութը նկատել է Wday-ը։
2020 թվականի հունվարին Ալվեսը հայտարարեց, որ այժմ Ջեսիկա անունով տրանսգենդեր կին է։ Նոր տեսքը նյութի հերոսին արժեցել է 900 հազար ֆունտ: Գումարն ուղղվել է, մասնավորապես, կրծքերն ու հետույքը մեծացնելու, ինչպես նաև ադամախնձորի հեռացմանը։
Պորտալի տվյալներով՝ հորմոնալ թերապիայից հետո Ջեսիկան գիրացել է։ Հետո այդ ավելորդ կիլոգրամները կորցնելու համար նա դիմել է կտրուկ միջոցների և հեռացրել ստամոքսի մեծ մասը։ Հրապարակված տեսանյութի կադրերում երեւում է, թե ինչպես են ոճաբանները 38-ամյա «կենդանի Բարբիին» պատրաստում ֆոտոշարքի։ Հեռուստաաստղը հագել է կարճ շորտեր, բարձակրունկ կոշիկներ և ջինսե թիկնոց, որն ամբողջությամբ մերկացնում է նրա կուրծքն ու ստամոքսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)