Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագիրը մշակման փուլում է. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը համատեղ հռչակագիր են մշակում Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու համար։
«Այս գործընթացում կա համատեղ հռչակագրի նախագիծ, շեշտը դրված է անաչառության, անվտանգության և երաշխիքների վրա»,- շաբաթ օրը նախարարի խոսքերն է մեջբերում թուրքական Sabah թերթը։
Հրատարակությունը նշում է, որ մշակվում է համապարփակ տեքստ, աշխատում է նաև կուլիսային դիվանագիտությունը։
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուի խոսքով, վերջնական որոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու վրա է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է