Մաքսիմ Գալկինը հայտնել է Իսրայել մեկնելու պատճառը
ԱյլԿատակերգու Մաքսիմ Գալկինը խոստովանել է, որ ֆինանսական դժվարությունների պատճառով է լքել Ռուսաստանը և մեկնել Իսրայել։ Այս մասին նա խոսել է սոցիալական ցանցի էջում տեղադրված տեսաուղերձում։
«Ինձ դավաճանության մեջ մի մեղադրեք. այստեղ դավաճանություն չկա»,- հայտնել է արտիստը։
Գալկինը նաև ասել է, որ փետրվարի 24-ին, երբ սկսվեց ռուսական հատուկ գործողությունը Ուկրաինայում, ինքը Մոսկվայում էր, ոչ թե Իսրայելում։
Նրա խոսքով` հաջորդ երկու օրվա ընթացքում խղվել են գովազդային պայմանագրեր, գումարներ են կորել ինչպես գովազդից, այնպես էլ համերգներից, քանի որ կատակերգուի ելույթները չեղարկվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
Արդյունքում որոշում է կայացրել տեղափոխվել Իսրայել։ Միաժամանակ Գալկինն ընդգծել է, որ շարունակում է ակնածանքով վերաբերել ռուս հանդիսատեսին և ցանկանում է կրկին ելույթ ունենալ իր հայրենակիցների առջև։