Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 63,23 տոկոսը
ԱշխարհՖրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ժամը 18:00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է երկրի քաղաքացիների 63,23 տոկոսը, այս մասին հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:
Ընդ որում, նշվում է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընտրատեղամասեր է գնացել ավելի քիչ քաղաքացի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:
Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը քվեարկության են եկել շատ ավելի փոքր տարբերությունով, քան հինգ տարի առաջ. վերջին հարցումները ցույց են տվել, որ գործող ղեկավարը մնում է ֆավորիտը, բայց նրա մրցակիցը հետ է մնում ընդամենը վեց տոկոսային կետով:
Բայց շատ ֆրանսիացիներ գոհ չեն երկու թեկնածուներից էլ: Այս մասին հաղորդել է CNN լրատվամիջոցը։