Գեղարքունիքի մարզում 40–ամյա տրակտորիստը տրակտորով ընկել է դիտահորի մեջ. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ահարոն Ս.-ն իր վարած «Լովոլ» մակնիշի տրակտորով իր հարևանի՝ 64-ամյա բնակչի առանձնատան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշության հետևանքով տրակտորով ընկել է դիտահորի մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ահարոն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին