Քսենյա Սոբչակը հայտնել է, թե ինչու է գնել բնակարաններ Դուբայում և Իսրայելում
ԱյլՎերջերս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հաճախ է մեղադրվում Ռուսաստանից արտագաղթելու մեջ։ Սկզբում հետևորդները ապշած էին այն տեղեկատվությամբ, որ հաղորդավարուհին բնակարան էր գնել Իսրայելում, իսկ նախօրեին պարզ դարձավ, որ նա նոր բնակարան է գնել նաև Դուբայում։
Այս աղմուկը հանգստացնելու համար հաղորդավարուհին մեկնաբանել է տեղեկատվությունները։
«Իսկ դա ինչու արգելվա՞ծ է․ ես տեղյակ եմ, որ բարյացկամ պետություններում մենք ազատ ենք գնել անշարժ գույք և ես դա անում եմ, ինչպես նաև խորհուրդ եմ տալիս բոլորիդ․ մեր օրերում կապիտալ ունենալու միակ ձևը անշարժ գույք ունենալն է և հնարավորինս շատ»,- հայտնել է նա։
Հաղորդավաորուհին նաև նշել է, որ նրան չի հետաքրքրում Իսրայելում կամ Դուբայում ապրելը։