Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ 

Գարի Քյոսայան՝ ջազի ազնվականը 75 տարեկան է

Գիտություն և Մշակույթ
«ՋԱԶՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՄՏԱԾՈՂԻ ԱՐՎԵՍՏ»
 
Արվեստագետները ծնվում են , որ փառաբանեն Գեղեցիկը, Սերը, Հայրենի երկրի բնությունը…Նրանք  ծնվում են, որ իրենց խոհական ու ոգեղեն տեսակով միաբանեն ազգերին ու ռասաներին՝ աշխարհին փոխանցելով «զմիմյանս սիրելու» աստվածային պատգամը: Ու ամեն արվեստագետ ՝ աստվածային առաքելության այս ճանապարհին ի՛ր գեղագիտությունն ու փիլիսոփայությունն է բերում: 
Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն աշխարհի հետ խոսեց ջազի լեզվով՝ պատմեց Հայաստան երկրի հնագույն քաղաքակրթական արմատների մասին, ու նրա ստեղծագործություններում օտար ազգերը տեսան ուրի՛շ մի աշխարհ՝ զգացին Մաշտոցին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին, մեր անցյալի հերոսական մաքառումները  , տեսան Հային, ով  ուրիշ ժողովուրդների ճակատագրով ապրել գիտի:  
Գարի Քյոսայանն այսօր դառնում է 75 տարեկան: Ապրիլի 30-ին ՝ «Արամ Խաչատրյան»   ֆիլհարմոնիկ համերգասրահում սպասվում է իսկական ջազային հրավառություն: Ջազի միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունենալու համերգ՝ «Գարի Քյոսայանը և  ընկերները» խորագրով, որը մեկտեղվելու է Մաեստրոյի ծննդյան հոբելյանի հետ: 
Ապագայի երաժշտագետներն ու ռեժիսորները Մաեստրո Գարի Քյոսայանին  դեռ լիարժեքորեն բացահայտելու են՝ գիտական հիմքերով մատուցելու են այն արժեքներն ու նորարությունները, որ Գարի Քյոսայան-արվեստագետը բերել է արդի համաշարհային մշակույթ: Իսկ մինչ այդ  ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում նրան արդեն անվանել են ջազի ազնվական՝ իր ինքնատիպ երաժշտության շնորհիվ: 
Մաեստրո Գարի Քյոսայանը եղել է Հայաստանում ջազի, հատկապես ինտելեկտուալ ջազի  առաջամարտիկներից մեկը: 
Նրա ծննդյան հոբելյանը բացառիկ առիթ է անդրադառնալու նրա անցած ճանապարհին, վերագնահատելու նրա ժառանգությունը, որոնք այսօր հնչում են ջազի համաշարհային լեգենդների ստեղծագործությունների կողքին: Գրել  է շուրջ  200 ջազայն  ստեղծագործություններ և երաժշտություն  ֆիլմերի  ու ներկայացումների համար, թողարկել է ձայնասկավառակներ: Նա իր ձեռագիրն է թողել ջազային երաժշտության մեջ. ստեղծագործություններ, որոնք ճանաչելի են առաջին հնչյուններից: 
Գարի Քյոսայան-արվեստագետը  1988-ից ի վեր շուրջ 15 տարի ապրել ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում: Իսկ 2000-ականներին ընդլայնվել  է Գարի Քյոսայանի համերգների աշխարհագրությունը՛ Հոլանդիա, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան, Ֆրանսիա: Հիշարժան են այդ տարիների ելույթները աշխարհահռչակ վարպետներ Բի-ԲԻ-Քինգի, Ռեյ Բրաունի ու Ջո Փասի հետ: 2005 թվականին Մաեստրոն իր հիմնած Ջազ քառյակով ելույթ է ունեցել Հայաստանում, իսկ համերգն իր ներկայությամբ պատվել է Շառլ Ազնավուրը: Մաեստրոն իր յուրահատուկ ֆենոմենի շնորհիվ կարողացել է համաշարհային մակարդակի ջազմեններ հրավիրել Հայաստան՝ Լուիս վան  Թեյլոր, Հենրի Ֆրանկլին, Իլեն Գիպս, Վիլի Ջոնս…Նրանք այն անուններն են, որոնք այսօր կենդանի դասականներ են ջազային երաժշտության մեջ: Եվ Գարի Քյոսայանի շնորհիվ նրանք դարձել են Հայաստանը և նրա քաղաքակրթական անցյալը ճանաչող մշակութային դեսպաններ: 
Անհանր է մոռանալ Մաեստրոյի հարցազրույցներից մեկը, որտեղ պատմել է հենց այդպիսի մի համերգային երեկոներից մեկի մասին. 
Ահա թե ինչ է հիշել Գարի Քյոսայան-արվեստագետը.
- Մի հետաքրքիր պատմություն անեմ. բաս կիթառահար Մայքլ Սոուսերն էր Հայաստան եկել. նա մշտապես ամբողջ աշխարհը շրջող երաժիշտ է: Անձնագրի մեջ վիզայի տեղ չկար: Զարմացած Հայաստանից, հայ ժողովրդից՝ ասաց.
 -Ես նման ժողովուրդ, նման ատմասֆերա դեռ ոչ մի երկրում չեմ զգացել:
Ինքը շատ զգայուն, խելոք մարդ էր: Ասում էր.
-Ես փողոցում քայլելուց, հայ արվեստի հետ շփվելուց, եկեղեցի գնալուց զարմանալի բան եմ զգացել, որ ոչ մի երկրում չեմ զգացել: Որ գնամ ԱՄՆ, ոչ մեկին չեմ պատմելու դրա մասին:
Զարմացած հարցնում եմ.
-Ինչու՞:
Ասում է.
-Չեմ ասի…
Նորից եմ հարցնում: 
-Ինչու՞:
Ասում է.
-Չեմ ասի, որ չգան, չփչացնեն այս երկիրը: 
 Երբեք չէի  սպասի, որ նման պատասխան կստանամ: 
Նրանք սիրել են Հայաստանը, հայ մշակույթը շատ են սիրել: Եվ Հայաստանի ունկնդրին են շատ սիրել: Բոլորը սպասում են, թե երբ պիտի վերադառնան Հայաստան: 
Իսկ այս երկիրը՝ Հայաստան աշխարհն իր հոգևոր ժառանգությամբ , Մաեստրո Գարի Քյոսայանը միշտ և հանապազ կրել  իր սրտում, որտեղ էլ որ եղել է: Միշտ մասնակցել է մեր ազգային կյանքին: 2015-ին, երբ համայն Հայությունը նշում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Գարի Քյոսայանը Հայաստանի շուրջ համախմբեց համաշխարհային ջազի հսկաներին ու ներկայացավ «Ջազն ընդդեմ ցեղասպանության» մեծակտավ համերգով: Նա տարբեր ազգերի խոշորագույն արվեստագետների հետ միասին մարդկությանը հասցրեց մեր պատմական արդարության ձայնը, որ եղել ու կա մի հին ժողովուրդ, ով իր Պատմական հայրենիքում ենթարկվեց ցեղասպանության՝ ոճիր, որը մինչ օրս չի դատապարտված: Հենց այդ օրերին նա հարցազրույցներ էր տալիս բոլոր միջազգային լրատվամիջոցներին՝ ասելով.
-Ամեն արվեստ պետք է պայքարի ցեղասպանության դեմ, մանավանդ ջազը շատ ինտերնացիոնալ արվեստ է՝  անկախ նրանից 100-րդ տարելիցն է, 101- րդն է, թե՞ 105-րդն է…որովհետև այսօր աշխարհում ցեղասպանություն ամեն օր է կատարվում:
Գարի Քյոսայանի երաժշտությունն ինքը մարդկության խղճի ձայնն է՝ ընդդեմ պատերազմների ու ցեղասպանությունների:  Մաեստրոյի ստեղծագործություններն ասես աղոթք են՝մարդկային  քաղաքակրթության ակունքներում կանգնած հայ ազգի իմաստուն արվեստագետի աղոթքը՝ բոլոր ազգերի համար : 2016 թ. Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:
 Մաեստրոն մեր անցյալի հերոսական էջերը վերակենդանացնող արվեստագետ է : Նա երաժշտություն է գրել նաև ներկայացումների համար՝ «Մուսա լեռան 40 օրը», որտեղ հառնում է մեր ազգի հերոսական պայքարի դրվագը, որ սերունդների է ոգեշնչել: Հիշատակենք նրա ստեղծագործական ժառանգությունից ևս մի քանի գույն՝ այն գործերը, որոնք գրվել են «Լեռներում կյանք կա», «Հրեշը լուսնի վրա», «Թռիչք կկվի բնի վրայով». «Ազնավուր» ներկայացումների համար:
Գարի Քյոսայանն այսօր էլ շարունակում է արարել, որոնել նոր գեղագիտական արտահայտչամիջոցներ, մտորել նոր գաղափարների շուրջ, որոնցից էլի ծնվելու են սերունդներ կրթող, գեղագիտական ու փիլիսոփայական նոր աշխարհայացք ձևավորող մնայուն գանձեր: Ստեղծագործում է Մաեստրոն՝ շարունակելով ջազի լեզվով մեր քաղաքակրթական լույսը տարածել աշխարհում: Գուցե հենց մեր հնամենի քաղաքակրթական ակունքներու՞մ պետք է փնտրենք Գարի Քյոսայան –արվեստագետի ստեղծագործությունների ինքնատիպությունը, որը նրան առանձնացնում է ջազի մերօրյա վարպետների շարքում, որ «Լոս Անջելես Թայմսը» նրա երաժշտությունը  որակել է թարմ շունչ՝ ջազային երաժշտության մեջ: 
Ըստ պարբերականի, Քյոսայանն օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, նորարակական մեթոդներ, ու բոլոր ժամանակների համար արդիական այս կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկություն, ուր  կարևորվում է հոգևոր սնունդը՝ արվեստի միջոցով:
Եվ ի պատասխան բոլոր բնութագիրների՝ Մաեստրոյի գրեթե  բոլոր զրույցներում բանաձևի պես է հնչում այս թևավոր միտքը.
-Ջազն ազատություն է , մտածողի արվեստ: 
…Շնորհավորում ենք Ձեր տարեդարձը , սիրելի Մաեստրո: Մաղթում ենք արևշատություն:  Թող աշարհի բոլոր բեմերում շարունակի հնչել Ձեր երաժշտությունը՝ մարդկությանն ազատելով  մտքի կապանքներից և միավորելով ազգերին ու ռասաներին: 
 Ապրեցեք երկար, որ դեռ բազում սերունդներ վայելեն Ձեր՝ ջազի ազնվականի ներկայությունը մեր  մշակութային կյանքում և համաշարհային բեմերում…
 
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված