Քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Դավթաշենի կամրջից
ՀասարակությունԴեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում:
Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց:
Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։