Գաճաճ բլոգեր Հասբիկը հայտնվել է Forbes-ի «լոնգ-լիսթում»
ԱյլԴաղստանցի հայտնի գաճաճ բլոգեր Հասբուլա Մագոմեդովը (Հասբիկ) ընդգրկվել է Forbes ամսագրի կողմից ամեն տարի կազմվող «մինչև 30 տարեկան 30 ամենախոստումնալից ռուսների» վարկանիշում հայտնվելու հավակնորդների «լոնգ-լիսթում»: Այս մասին հայտնի է դարձել հրատարակության կայքի հրապարակումից։
Հասբիկը ընդգրկվել է «Նոր մեդիա» կատեգորիայում: Նրանից բացի այս ցուցակում են հայտնվել նաեւ կատակերգու Սերգեյ Օռլովը, բլոգերներ Անյա Պոկրովը եւ Դմիտրի Մասլեննիկովը, երգչուհի Ալենա Շվեցը եւ այլք։
Forbes-ի կայքում ասվում է, որ «30-ից մինչև 30» վարկանիշի մասնակիցներն այն ռուսներն են, ովքեր 30 տարեկանում ճանաչում են ձեռք բերել մասնագիտական հանրության շրջանում և հայտնի են դարձել Ռուսաստանում կամ արտերկրում։
Հասբուլա Մագոմեդովը սոցցանցերում հայտնի է դարձել իր արտասովոր արտաքինի շնորհիվ։ Գենետիկ հիվանդության պատճառով բլոգերը կշռում է 18 կիլոգրամ՝ 93 սանտիմետր հասակով։ Հասբիկը էջ ունի Instagram-ում, որտեղ պատմում է իր կյանքի մասին։