Լեդի Գագան վիրավորել է ռուսներին
ԱյլԵրգչուհի Լեդի Գագան Լաս Վեգասում իր համերգի ժամանակ զայրացել և վիրավորել է ռուսներին:
Երգչուհին դադարի ընթացքում խոսել է աշխարհում կատարվածի մասին և այդ առթով ասել է. «Ռուսաստանը պետք է ինձ ձերբակալեր, երբ հնարավորություն ուներ։ Քանի որ նրանք հիմար էին, նրանք դա չարեցին»։
Ի դեպ, նրանք կարող էին դա անել երկու անգամ։ 2009 թվականին իրավապահները սխալմամբ Գագային բերման էին ենթարկել մարմնավաճառության համար Կարմիր հրապարակում, իսկ 2012-ին ՌԴ-ում ունեցած իր համերգի ժամանակ նա ձեռնաշղթաներով է ելույթ ունեցել և պահանջել, որ ոստիկանությունը բերման ենթարկի իրեն։
Ըստ ամենայնի, Լեդին այլեւս չի գա Ռուսաստան։ հայտնում է StarHit-ը։