Իշխանական որոշ շրջանակներ տագնապած են ընդդիմության պայքարից․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական որոշ շրջանակներ տագնապած են այս պայքարից։ Կարծում են, որ այն կարող է նաեւ իրենց համար տհաճ զարգացումների հանգեցնել։ Ոմանք դավադրություն են տեսնում եւ կարծում են, որ ընդդիմությունն առանց դրսի աջակցության նման պայքար չէր սկսի։ Բայց կա նաեւ իշխանական ցինիկների մի խումբ, որը զբաղված է ընդդիմությանը հեգնելով, ծաղրելով, նրանց պայքարը համարում է «կապիկություն» եւ հումորներ է անում։
Օրինակ, ասում են․ «Չբռնե՞նք նորից արտահերթ ընտրություններ անենք, նորից մի 60 տոկոս ձայն տանենք՝ սրանք իմանան։ Մի հատ էլ ցույց տանք, որ ժողովուրդն իրենց չի պաշտպանում ու համաձայն է մեր բոլոր արածներին, նաեւ թուրքի հետ բարեկամանալուն»։
Իրենց հավաքների ժամանակ իշխանականների այս խումբը ծաղրում է ընդդիմադիր գործիչների ասած խոսքերը, շարժումները, ելույթները, կիրառած հնարքները։ Ասում են․ «Թող բերեն մեզ մեծ փողեր տան, իրենց համար տեխնոլոգիաներ մտածենք, սովորեցնենք պայքարելու ձեւերը»։