Կապիտուլյացիայի ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ադրբեջան«Ադրբեջանի զինված ուժերի պատմական հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ, մենք միշտ կապրենք՝ որպես հաղթանակած ժողովուրդ, որպես հաղթանակած պետություն»,֊հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով ՊՆ հատուկ նշանակության զորամասերից մեկում, հայտնում է ԱՊԱ-ն։
«Մեզ այս ուրախությունը պարգևեցին մեր երեխաները, զինվորներն ու սպաները, բոլոր զինված ուժերն իրենց արժեքավոր ներդրումն ունեցան այս հաղթանակի հասնելու գործում, և ընդամենը 44 օրում գրանցվեց պատմական հաղթանակ։ Սա մեր պատմության և իմ կյանքի ամենահիշարժան, ուրախ, հպարտ պահերից մեկն է, երևի թե ամենակարևորը։ Հայաստանի կապիտուլյացիայի ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»,֊ասել է Ալիևը։