Վաղվանից բոլոր ուժերը կմիավորվեն. Վանեցյան
Քաղաքական
Գալով իշխանության՝ մենք պետք է պահպանենք եղածը, որովհետև այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց ամեն օր մնալով՝ մենք ունենում ենք նորանոր կորուստներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Պետք է կասեցնենք միակողմանի զիջումների ընթացքը, պարտության անիվը պետք է կասեցնենք։ Պետք է վերականգնենք մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, խորացնենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, դիվանագիտական ճանապարհով աշխատենք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ, վերականգնենք մեր դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի օրակարգում։
«Որևէ պարագայում չենք համաձայնելու, որ Արցախի հիմնահարցը փակված է», - նշեց Արթուր Վանեցյանը։
Նա հայտարարեց, որ վաղվանից կմիավորվեն բոլոր ուժերը, որոնք ապակենտրոն պայքար էին մղում։
«Միասին, միասնական ճակատով սկսելու ենք մեր պայքարը` ավելի լայն ֆորմատով, ավելի արդյունավետ ու արագ»,– ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրել է, որ վաղն Ազատության հրապարակում 16-ին հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում. այդ ժամանակ Երևան կմտնեն 4 ուղղություններով մարզերից եկող քաղաքացիները։
«Պայքարի ողջ ընթացքում չեն եղել կուսակցական դրոշներ, ինչը կարևոր է, քանի որ պայքարն ապակուսակցական է»,- շեշտել է Վանեցյանը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին