ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

Ինձ մոտ տպավորություն կա, որ այս իշխանությանը բանակ պետք չէ. Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին՝ ապրիլի 30-ին, Էջմիածնում՝ խարույկի շուրջ, հանդիպում է ունեցել «Դիմադրություն» շարժման շրջանակում Սարդարապատից քայլերթով Երեւան եկող խմբի հետ։

Ստորեւ ներկայացնում ենք այդ հանդիպումից հատվածներ՝

«Վերջին հանդիպումներիս ընթացքում ինձ մի բան են շատ ասում՝ հույս կա՞ որ մի բան կարող ենք շտկել։ Ես վերհիշեցի երեւի թե ամենածանր ժամանակահատվածը Արցախում՝ 1992 թվականի հունիս-հուլիս ամիսն էր՝ Շահումյանի, Մարտակերտի կորուստներից հետո։ Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ուղիղ կեսը կորցրած էր։ Հույս չկար մարդկանց մոտ, բայց ամենից վատ բանն է հույսը կորցնելը, եւ երկրորդ ամենավատ բանն է, երբ չես փորձում վիճակ փոխել։ Այն ժամանակ, երբ ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, շատերին թվում էր, թե ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Ճիշտն ասած՝ չգիտեի, բայց վերցրել եմ ինձ վրա, եւ շատ արագ իրավիճակ փոխեցինք։ Կարեւորը վճռականությունն է, պարտվողական հոգեբանությունը գլխիցդ հանելը, հասկանալը, որ այլ ելք չկա։ Այն ժամանակ այնպես չէր, որ շատ բարեկամներ ունեինք, բայց հենց մենք ոտքի կանգնեցինք լավ բարեկամներն էլ հայտնվեցին։ Պարզվեց, որ հարգանքի մի մակարդակ կա, որին հենց հասնում ես լիքը բարեկամներ ես ձեռք բերում։ Հենց դու քեզ չես հարգում ու չես հավատում, բարեկամներ ես կորցնում։ Հիմա այս ճանապարհով առաջ գնալու իրավունք մենք չունենք։ Պետք է ցույց տանք, որ ազգ ենք»։

...

«Ինձ շատ են հարցնում, թե ինչ կարելի է փոխել Արցախի եւ Հայաստանի հետ կապված։ Շատ բան է կարելի փոխել, եւ առաջնահերթ գլխում է պետք փոխել, գլխումդ փոխեցիր՝ ամեն ինչ կգա։ Եվ խոսքը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության, բայց արժանապատիվ խաղաղության։ Այն խաղաղությունը, որը մեզ են առաջարկում, ավելի մեծ կորուստների է բերում»։

...

«Բանակի վերականգնման հարցում մենք անիմաստ կորցրել ենք արդեն 1․5 տարի։ Ինձ մոտ տպավորություն կա, որ այս իշխանությանը բանակ պետք չէ։ Եթե այսօր բանակ լինի, ժողովուրդը կպահանջի, որ այս հարցը լուծի, այն հարցը լուծի։ Իրենց պետք չէ բանակ, որովհետեւ այդ բանակն արժանապատիվ խաղաղության պահանջարկ է ձեւավորելու մեր հանրության մոտ, իսկ եթե բանակը չկա, դու միշտ էլ կարող ես ասել՝ դե, ի՞նչ անեք խեղճացած ենք, կարող է ավելի վատ բան լինի։ Չի արվում ոչինչ։ Հաշիվը կորցրել են, թե շտաբի քանի պետ է փոխվել, պաշտպանության քանի նախարար է փոխվել, նաեւ բանակի այլ օղակներում շատ փոփոխություններ եղել։ Քիչ թե շատ կարող մարդիկ ուղղակի չեն մնացել բանակում։ Երեք տարի առնվազն պետք է բանակի վերականգման համար, երեքից-հինգ տարի՝ եթե ինչ-որ հանգամանքներ խանգարեն։ Այդ երեք տարիներից 1․5-ն արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ երեք տարում կարող ենք բավական լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Տեսեք՝ վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց ադրբեջանական գործակալների առկայությունն ինչի՞ մասին է խոսում՝ բանակում բարոյահոգեբանական վիճակի։ Առաջ բանակում ուղղակի չկային նման երեւույթներ»։

...

«Մենք յոթ տարի անընդմեջ եղել ենք աշխարհի ամենարագ զարգացող երկրների տասնյակի մեջ՝ այն էլ փակ սահմաններով։ Իմ եւ առաջին նախագահի վեճը եղել է հետեւյալ բանաձեւի շուրջ՝ այն ժամանակ իրենք համոզված էին, որ մինչեւ Արցախի հարցը չլուծվի իրենք սահման չեն բացելու, մինչեւ սահմանները չբացվեն, հնարավոր չէ զարգանալ։ Իմ մոտեցումն էլ հետեւյալն էր՝ մենք չենք անում անհրաժեշտ քայլեր զարգանալու համար, խնդիրը մեր մեջ է, ոչ թե սահմանի։ 1998 թվականի իշխանությունից հետո մենք շատ արագ լավ տեմպեր ստացանք, տնտեսական միջին աճը յոթ տարվա ընթացքում եղել է 12․5 տոկոս։ Տասնյակի մեջ էինք, նույնիսկ վերջին հինգ տարին էլ հնգյակի մեջ էինք։ Հիմա սա չի նշանակում, թե փակ սահմանը լավ է, եթե սահմանը բաց լիներ, գուցե ավելի լավ լիներ, բայց նաեւ չի նշանակում, որ սահմանը բացելու համար դու պատրաստ ես ամեն ինչի։ Ի՞նչ վտանգներ կան սահմանը բացելու համար հիմա։ Մենք մրցակից ենք Թուրքիայի հետ, նույն մեր գյուղատնտեսությունն ուղղակի չի դիմանալու,  նույնիսկ եթե թուրքական կողմ հայտարարի, որ առանց նախապայմանների սահմանը բացում է, մենք երեք տարի պետք է ժամանակ պետք է վերցնենք եւ փորձենք բազմաթիվ բաներ վերանայենք մեր շուկան պաշտպանելու համար։ Բանաձեւը հետեւյալը պետք է լինի՝ սահմանների բացումը Արցախի կամ այլ քաղաքական հարցի հետ մի կապեք։ Մենք սահմանը չենք փակել, այն մեր կողմից բաց է, ուզում ես բացիր, ուզում ես փակիր, բայց հենց որ բացեցիր, ես իմ գյուղացուն պետք է պաշտպանեմ։ Քո գյուղացու արտադրածը չպետք է իր ձեռքին մնա։ Այն ժամանակ, որ կարկուտը խփում էր, գյուղացին ուրախանում էր, որովհետեւ ավելի շատ փող էինք տալիս, հիմա բոլոր դեպքերում թքած ունեն, որովհետեւ ֆիզիկական գործ կյանքում չեն արել, նայես ձեռքներին մի մազոլ չի լինի, աշխատող մարդու արժեքը չգիտեն»։

...

«Մեր կշիռը շատ ընկավ պատերազմից հետո։ Մենք Հարավային Կովկասում համարվում էինք ամենամարտունակ բանակն ունեցողը, բայց մենք դա կորցրինք, եւ այսօր բոլորը հասկանում են, որ մեր անվտանգությունը մենք չենք կարողանում ապահովել եւ ռուսական բանակի ներկայությունը ոչ թե լրացուցիչ, այլ հիմնական երաշխիք է։ Աշխարահաքաղաքական նոր փոփոխությունների ընթացքում մենք մեկնարկային շատ վատ վիճակում ենք»։

...

«Հիմա սեւ ու սպիտակի է վերածվել ամեն ինչ։ Արեւմուտք եւ մնացած աշխարհը, իսկ Ռուսաստանը կիզակետում հայտնվեց Ուկրաինայի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այստեղ մեր մանեւրելու տեղը շատ է փոքրացել, բայց գուցե սա հնարավորություն է տալիս վերարժեւորելու հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ հարաբերությունները կան, բայց մենք ներսում պետք է արդյունավետ լինենք, ինչը չի արվում»։

...

«Սա միայն Արցախի համար չէ արվում, սա նաեւ ժողովրդի համար է արվում, եւ եթե մենք չզբաղվենք սոցիալական հարցերով, նախ արդար չէ, բացի այդ մենք հաջողություն չենք ունենա։ Սրանք խոստացել էին թռիչքաձեւ աճ, իսկ մենք ստացան թռիչքաձեւ անկում, աղքատության աճ։ Մի այդպիսի արտահայտություն կա՝ ինչքան դու պետք է փչացնես ներկան, որ մարդն ապագայի մասին մտածելով, ցանկանա անցյալը վերադարձնել։ Այս վիճակում ենք մենք հայտնված»։

...

«Ժողովուրդը պետք է իր սոցիալական հարցերի նկատմամբ լինի պահանջատեր։ Իմ նախագահության տարիների ընթացքում ամենաբարձր գնաճը եղել է երեք տոկոս, եղել են կայուն գներ, որեւէ բան չի փոխվել։ Այն ժամանակ մտածում էի, որ ամեն ինչ պետք է պլանավորվի մոտակա երեքից հինգ տարիների համար, որ ամեն ինչ կանխատեսելի լինի եւ բիզնեսմենի եւ գյուղացու համար, բայց պարզվում է, որ այս ամեն ինչը կարելի է անտեսել»։

...

«Մի բան պարզ պետք է լինի՝ ղեկավարը ստելու իրավունք չունի։ Ես նույնիսկ քրեական հոդված էի առաջարկում, որ եթե ղեկավարը ստում է, պետք է հեռացվի պաշտոնից, իսկ եթե այդ սուտը ծանր հետեւանքներ է բերում, նա պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված