Քայլի Ջենները խոստովանել է, որ հղիության ընթացքում գիրացել է 27 կիլոգրամով
ԱյլԱմերիկացի մոդել, հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջենները սոցիալական ցանցերում խոստովանել է, որ երկրորդ հղիության ընթացքում գիրացել է 27 կիլոգրամով։ Ծննդաբերությունից հետո ավելի արագ մարզավիճակ ձեռք բերելու համար մարզասրահում է մարզվում, և արդեն հասցրել է նիհարել 18 կիլոգրամով։
«Այս հղիության ընթացքում գիրացել եմ 27 կգ-ով։ Նիհարել եմ18 կգ-ով՝ պարզապես փորձելով լինել առողջ և համբերատար։ Գումարած քայլելը և պիլատեսը իմ ամենասիրելի համադրությունն է»,- կիսվել է մոդելը։
Քայլի Ջեները և նրա սիրելի ռեփեր Թրևիս Սքոթը 2022 թվականի փետրվարի 2-ին երկրորդ անգամ ծնող դարձան, նրանք որդի են ունեցել։ Հեռուստաաստղը երկրպագուներին ասել է, որ երեխային անվանել է Վոլֆ Վեբստեր, իսկ ավելի ուշ հայտնել է երեխայի անունը փոխելու մտադրության մասին։ Անհասկանալի է, թե ինչպես են այժմ Քայլին և Թրևիսն անվանում իրենց փոքրիկ տղային: Զույգն ունի նաև դուստր՝ Սթորմին, ով վերջերս դարձավ չորս տարեկան։