«Աշխարհի ամենագայթակղիչ տատիկը» բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը
Ժամանց
51-ամյա մոդել Ջինա Ստյուարտը, ում անվանում են «աշխարհի ամենագայթակղիչ տատիկ», բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Ավստրալուհի Ջինա Ստյուարտը 51 տարեկան է, ունի չորս երեխա և մեկ թոռ։ 2018 թվականին Ստյուարտը «Միսս Մաքսիմ» մրցույթի եզրափակիչ փուլ անցավ և ընդգրկվեց տղամարդկանց ամսագրի 100 ամենասեքսուալ կանանց ցանկում, ինչի համար նրան անվանեցին «աշխարհի ամենագայթակղիչ տատիկը»:
Ավստրալուհին մի քանի սոցիալական էջեր ունի, որտեղ բիկինիով և ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակում և կիսվում իր երիտասարդության գաղտնիքներով, որոնք օգնում են իրեն թարմ տեսք ունենալ:
Այսպիսով, Ստյուարտը խոստովանել է, որ ամեն առավոտ սառը ցնցուղ է ընդունում։ «Երկար տարիներ ես ակտիվորեն զբաղվում եմ կրիոթերապիայով (բուժում սառնությունով - խմբ.), բայց այս հաճույքն էժան չէ։ Ավելի բյուջետային, բայց ոչ պակաս օգտակար այլընտրանքը սառը ցնցուղն է: Առավոտյան ցնցուղից անմիջապես հետո ես միացնում եմ սառը ջուրը և կանգնում դրա տակ 30 վայրկյանից 2 րոպե », - կիսվել է նա:
Ըստ Ստյուարտի՝ սառը ցնցուղը արագացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունային համակարգը, թեթևացնում է մկանների լարվածությունը ինտենսիվ մարզումներից հետո, բարելավում է մաշկը և մազերը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին