Բժիշկը նշել է, թե որ միրգն է պաշտպանում լյարդի հիվանդություններից և շաքարախտից
ԱյլԿիվին հարուստ է բջջանյութով, որը նպաստում է լյարդի ճիշտ աշխատանքին, նվազեցնում է շաքարի վնասակար ազդեցությունը մարմնի վրա և իջեցնում արյան ճնշումը: Eat This, Not That պորտալին սննդաբան Լիզա Յանգի տված հարցազրույցը ներկայացրել է Gazeta.ru-ն:
Ըստ նրա՝ մեկ կիվին պարունակում է բջջանյութի օրական պահանջարկի գրեթե 8%-ը, այն ոչ միայն լավացնում է մարսողությունը և ամրացնում իմունիտետը, այլև ունակ է կայունացնել արյան ճնշումը։
«Բջջանյութը կարևոր է ձեր լյարդը պաշտպանելու, արյան շաքարը իջեցնելու և նույնիսկ քաշը վերահսկելու համար: Կիվիում առկա բջջանյութն՝ այն լավ հավելում է դարձնում սրտի առողջությունը բարելավելու, մարսողությունը և փորկապությունը կանխելու համար»,-ասել Յանգը:
Կիվիի կանոնավոր օգտագործումը նպաստում է նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը։ Պտուղը օգտակար է նաև հղիների համար, այն ֆոլաթթվի անփոխարինելի աղբյուր է։