Խոշոր ավտովթար Երևանում. 38-ամյա վարորդը Նորագավիթի «գաի պոստի» մոտ բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00–ի սահմաններում 38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ, «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ չի տուժել:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին