Այսօր եթե այստեղ որևէ մեկի մազը գլխից ընկավ, նույնիսկ՝ իմ եզակի մնացած մազերից, Նիկոլը պատասխան է տալու. Արմեն Աշոտյան
Քաղաքական
«Վախից մարդկանց մոտ կամ փորկապություն է լինում կամ փորլուծություն: Ես որպես բժիշ Նիկոլին դեղատոմս եմ գրել՝ Իմոդիում է խմում, օրը երկու անգամ ու հանգիստ նստում է, պետք չէ գարշահոտություն գցել մեր երկում, առանց այն է իրենից այդ հոտն է գալիս»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` եթե ոստիկանությունը սադրանքների մասին տեղեկություն ունի, ապա պարտավոր է գնան բռնեն նրանց:
«Սադրանք անողի մերը…ՀՀԿ-ն, մյուս քաղաքական ուժերն այստեղ հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ սադրանքների մեջ շահագրգռված չեն: Հակառակ դեպքում ընտանիքով չէի գա, կնոջս ու երեխայիս հետ չէի գա, հայրս չէր գա»,-ասաց Աշոտյանը:
Հայտարարելով, որ սադրանքն իշխանություններին է պետք՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Բոլոր այն մարդիկ, ովքեր սադրանք կանեն, նիկոլականների կողմից ուղարկված սադրիչներ են, բոլոր նրանք, ովքեր այսօր կփորձեն ուժ կիրառել նիկոլական սադրիչներ են: Ընդդիմության, հանրահավաքը կազմակերպողների մեջ չկա մեկ մարդ, որը շահագրգռված լինի սադրանքների մեջ: Այն Նիկոլի պրոֆեսիոնալ մասնագիտությունն է, նա սադրանքների մեջ գրոսմայստեր է: Այսօր հանրահավաքում եթե որևէ մեկի մազը գլխից ընկավ, նույնիսկ՝ իմ եզակի մնացած մազերից, Նիկոլը պատասխան է տալու»:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին