Վաղը հանրապետության բազմաթիվ մայրուղիներ լինելու են փակ․ Սաղաթելյան
Քաղաքական
«Սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ փրկարար պայքարի և գործող իշխանությանը րոպե առաջ հեռացնել հանուն Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, խորհրդանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Ամսի մեկից հետո անձնական աշխատանքներ չպլանավորեք: Վաղը հանրապետության բազմաթիվ մայրուղիներ լինելու են փակ, հատկապես՝ Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի: Վաղվանից սկսում ենք դասադուլ և գործադուլ: Առաջիկա օրերին ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում նեղություն ենք պատճառելու, նեղությունը շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է արդարություն, միասնություն, համերաշխություն»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է