ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

Մեր նշաձողերը կարող են երևալ միայն Եռաբլուրից

Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է։ 30 տարի առաջ մենք որոշեցինք և արեցինք։ Կարողացանք, որովհետև ՄԻԱՍԻՆ էինք, ունեինք մեր «Ինչուն»։ Եվ դա բարձր էր ու մեծ։ Եվ առաջնորդող էր․․․ Մենք հաղթեցինք, որովհետև հարաբերականորեն ուժեղ էինք, հաղթական էինք, կենտրոնացված, մոբիլիզացված, կազմակերպված և մոտիվացված։ Հաղթեցինք, քանի որ կար հստակ առաջնորդող ձայն ու կար որոշում։ 30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր զոհի ու անօգնականի բարդույթը։ Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։ Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։ • 30 տարի հետո մենք կանգնել ենք ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի, որպես պետություն լինել չլինելու առաջ։ • 30 տարի հետո մեր հազարամյակների տեսակը դեռ ապրում է լուրջ ազգային, գոյաբանական ու արժեքային ճգնաժամ․ չգիտենք ուր ենք գնում և ԻՆՉՈՒ։ • Իրապես չի գործում ազգային ու պետական որևէ ինստիտուտ։ • Չունենք ազգային, պատասխանատու և սրտացավ վերնախավ, առաջնորդող ուժ ։ • Մեր մտավորականներն էլ իրենց շարունակում են դրսևորել իբրև վարձու երգիչներ՝ անհայրենիք, անսկզբունքային։ • Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին խոսելն նույնիսկ անիմաստ է։ Ձեռքերը լվացել են բոլորը։ Իրար մեղադրում են բոլորը։ Առկա իրավիճակում իրեն մեղավոր է համարում ՈՉ ՈՔ։ Ու փոխարենը կա աղմուկ, որ չունի բովանդակություն և բնականաբար չի տանում միասնականացման։ Կա աղմուկ, որի իմաստը ինքնարդարացումն է՝ սեփական սխալը ուրիշի սխալի հետևում քողարկելը։ Ընդ որում, որքան շատ են ուզում արդարանալ, այնքան ավելի մոլեգին են իրար քննադատում, մեղադրում ու հայհոյում։ Հանգստացե՛ք։ Դուք բոլորդ էլ հանցագործ եք ու պատասխանատու (լինեք հին, թե ավելի հին) ․․․ Ավելին ասեմ, ձեր հանցանքի մեջ պատասխանատու ենք նաև մենք, քանի որ մեր լռելյայն համաձայնությամբ եք մսխել մեր պետականությունն ու հաղթանակը։ Այսօր խոսվում է նշաձողերից, դրանց բարձրությունից կամ ցածրությունից։ Ընդ որում, խոսվում է ոչ թե հիմնավոր ու կառուցողական, այլ շահարկող ու հատվածային։ Մինչդեռ մեր իրական նշաձողը մեր իրականությունն է , որ հենվում է իրողության վրա։ Այդպիսին է մեր ներքին ու արտաքին կշիռը և դրա հետևանքը, որին մենք հետևողականորեն հասել ենք ձեր շարունակական խաղերով։ Այո՛, մեր նշաձողը պիտի բարձր լինի, բայց ոչ անիմաստ ու անպատասխանատու ճամարտակելով, առավել ևս նրանց կողմից, ովքեր կռվի ժամանակ մոտ էլ չեն գնացել առաջնագծին և իրենց ու իրենց հարազատների գիտակցված բացակայությամբ ունեն իրենց մեղքի լուրջ բաժինը մեր զոհված տղերքի առաջ։ Այո՛, մեր նշաձողը պիտի բարձր լինի մեր ազգային կազմակերպված ու հետևողական քայլերով, հստակ կեցվածքով։ Այն պիտի միտված լինի ազգային ու արդարության մթնոլորտի ու դրա զգացողության ապահովմանը։ Հասկանալի ու բաց խաղի կանոնների հաստատմանը։ Այն պիտի միավորի մեր ներուժը, բարձրացնի մեր դիմադրական ուժը, մեր կշիռը, հեղինակությունը, ինքնագնահատականը։ Սա է ծնողը ՄԵՆՔ-ի մթնոլորտի։ Սա է ծնողը ՄԵՐ-ի մթնոլորտի։ Եվ սա է կոչվում հայրենիք, որի համար ոչ միայն կարելի է մեռնել, այլ նաև կարելի է ապրել․․․ Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը, արդեն ավանդաբար, մենք երթով կշարժվենք Եռաբլուր։ Կշարժվենք ժամը 15։00 –ին Շառլ Ազնավուրի հրապարակից (Կինո Մոսկվայի հարևանությամբ)։ Կգնանք մեր հերոս նահատակների նկարներով, նրանց հետ, նրանց կողքին․․․ Եվ հենց Եռաբլուրում կազդարարենք, որ «մենք արժանի ենք հաղթանակին, երբ միասին ենք»։ ՄԻԱՅՆ ԵՐԲ միասին ենք։ Սա է մեր բարձր նշաձողի, և ընդհանրապես նշաձողի բարձրացման ամենակարևոր և թերևս միակ ճանապարհը։ Եկեք, եթե ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված