Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
Հայկական ՄամուլՄայիսի 2-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Կատարվել է 2064 թեստավորում, առողջացել՝ 518 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 003-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 566 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։
Ընդհանուր կատարվել է 3 055 957 թեստավորում։