Ձյուդոիստներն անհաջող են մասնակցել Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
Սոֆիայում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներ, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը անմասն մնացին խաղարկված մեդալներից:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ավետիսյանն առաջին գոտեմարտում Կոսովոյի պատվիրակին հաղթելուց հետո, երկրորդ փուլում պարտվեց ռումինացի մրցակցին և դուրս մնաց պայքարից:
Առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում հանդիպեց ռումինացու հետ` պարտվելով դուրս մնաց հետագա պայքարից:
Տղաները վերադարձել են Գորի, միացել են այնտեղ մարզվող թիմակիցներ Գասպար Հայրապետյանին, Շահեն Աբաղյանին (երկուսն էլ` 60 կգ), Արտյոմ Ղալաչյանին (66 կգ) և Մերուժան Սարգսյանին (73 կգ): Նշած մարզիկներին, ինչպես նաև Արսեն Ավետիսյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը կուղեկցի Բոսնիայի Սարաևո, որտեղ մայիսի 5-8-ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում