«Հորդորում ենք կողմերին պահպանել խաղաղություն». ԱՄՆ դեսպանատունը՝ ընդդիմության ակցիաների մասին. 168․am
Քաղաքական
168․am-ը հարցում է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով գնահատական տալ փողոցային խաղաղ անհնազանդության քաղաքացիական գործողությունների ընթացքում ցուցարարների նկատմամբ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման, մարդու իրավունքների արձանագրվող խախտումների վերաբերյալ։
«Մենք ուշադիր հետևում ենք ընթացող ցույցերին։ Միացյալ Նահանգները պաշտպանում է խոսքի ազատությունը և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հորդորում է կողմերին պահպանել խաղաղությունը և հարգանք դրսևորել իրավունքի գերակայության և Հայաստանի ժողովրդավարության հանդեպ»,- լրատվամիջոցի հարցմանը պատասխանել են ԱՄՆ դեսպանատնից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ