Էմբեր Հերդը բնական կարիքները հոգացել է Ջոնի Դեփի մահճակալի վրա
Այլ
Ջոնի Դեփի թիկնապահ Սթարլինգ Ջենքինսը հաստատել է, որ Էմբեր Հերդը կեղտոտել է դերասանի մահճակալը կղանքով։ Վկան նշել է, որ իր հետ զրույցում դերասանուհին այս արարքն անվանել է «սարսափելի կատակ»։ Այս մասին հայտնում է People պորտալը։
Ջենքինսի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 21-ին, երբ Հերդը միայնակ քնած է եղել բնակարանում։ Հաջորդ առավոտ դերասանուհին հեռացել է, իսկ տնային տնտեսուհին կղանք է գտել մահճակալի այն կողմում, որտեղ սովորաբար քնում էր Դեփը։
«Իմ սկզբնական արձագանքը դրան ծիծաղն էր», - ավելի վաղ վկայել է Դեփը: «Դա այնքան անկեղծ էր, տարօրինակ և գրոտեսկային, որ ես կարող էի միայն ծիծաղել»:
Դերասանուհին պնդում էր, որ կղանքը պատկանում է իր երկու շներին, սակայն Դեփն այս բացատրությունն անվանել է ոչ համոզիչ։ Դերասանի խոսքով՝ Յորքշիրյան տերիերների կղանքն այլ տեսք ունի։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է